Արևային էներգետիկան թվերով

24 Mar 2023

Արևային ՖՎ կայանների դինամիկան 7 տարիների կտրվածքով

Ձեզ ենք ներկայացնում ցանցին միացված ինքնավար և արտադրական կայանների դինամիկ պատկերը 7 տարինների կտրվածքով: Կարող ենք նշել, որ արևային էներգիայի զարգացման տեմպերը ՀՀ-ում բավականին բարձր են: Սեփական կարիքների համար ցանցին միացված արտադրողների ցուցանիշը 196.8 ՄՎտ է, որը գրեթե հավասար է ցանցին միացված համակարգային կայանների հզորությանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված վերջին որոշմամբ սահմանվել են արևային կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները: Որոշումն ուժի մեջ է մինչև սույն թվականի հուլիս: Մանրամասն սակագների համար կարող եք տեսնել որոշումը կից հղմամբ՝ https://energyagency.am/uploads/page/pdfs/170856.pdf Իսկ հաշվարկման մեդոդիկան https://www.arlis.am/documentview.aspx?docid=169810 այս հղումով: