Արևային կայանների աճողական հզորությունների և քանակների համեմատական
04 Apr 2022
2020-2021 թվականների արդյունքներով
2020 թվականի համեմատ 2021 թվականին արևային համակարգային կայանների մասով ունենք մոտ 370%-ի աճ, որը 2022-ին ևս կունենա շարունական աճի տեմպ:
Նշենք, որ 2018 թվականին ՀԾԿՀ-ն սահմանել է 4,9 ցենտ/կՎտժ ԱՄՆ դոլար արդյունաբերական արևային ՖՎ կայանների սակագին:
Մինչև 2022 թվականի հուլիս նախատեսվում է ավարտել Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ էլեկտրակայանի կառուցումը:
Մինչև 2023թ. և 2024թ. ավարտը նախատեսվում է Այգ-1 և Այգ-2՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ էլեկտրակայանների կառուցումը:
Համաձայն ռազմավարության կառավարությունը նախատեսում է էներգետիկ անկախության մակարդակի բարձրացում՝ մինչև 2030թ՝ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնելով 15% կամ 1000 ՄՎտ: