Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ցուցանիշները, 2021

01 Nov 2021

Հոկտեմբերի 1, 2021թ․ դրությամբ


2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա արտադրող ՓՀԷԿ-երի թիվը կազմում է 189, որոնց գումարային դրվածքային հզորությունը ≈ 384 ՄՎտ է, իսկ էլեկտրական էներգիայի տարեկան միջին օգտակար առաքումը ≈ 960 մլն կՎտժ։ Բնական ջրահոսքով արտադրող կայանների հզորությունը կազմել է 303,7 ՄՎտ, խմելոի ջրատարերի հզորությունը՝ 3,1 ՄՎտ, ոռոգման համալիրներինը՝ 67,8 ՄՎտ և հաշվարկային ՓՀԷԿ-երի հզորությունը՝ 9,8 ՄՎտ։
ՀՀ հանրային ծարայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած ընկերությունները թվով 23-ն են, որոնք գտնվում են կառուցման փուլում՝ մոտ 46 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 163,9 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 20290,3 մլն ՀՀ դրամ։ Նշենք նաև, որ դրանցից 39,7 ՄՎտ հզորությամբ բնական ջրահոսքով ՓՀԷԿ-երն են, իսկ 6,4 ՄՎտ հզորությամբ՝ ոռոգման համալիրները։
Կարելի է ընդգծել, որ մեկ տարվա արդյունքում գրեթե փոփոխություն տեղի չի ունեցել ՓՀԷԿ-երի կարգավիճակներում։