Հայաստանի փոքր ՀԷԿ-երը, 01․01․2023
06 Mar 2023
2023թ․ հունվարի 1 դրությամբ
էներգիա արտադրող ՓՀԷԿ-երի թիվը 2023թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 188, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 389 ՄՎտ, էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքը՝ մոտ 909,0 մլն կՎտժ։ Հանրային ծառայությունների կողմից տրամադրված լիցենզիաների համաձայն կառուցման փուլում են գտնվում ևս 21 ՓՀԷԿ, որոնցից 1-ը գտնվում է վերակառուցման փուլում: Նախագծային հզորություն՝ մոտ 77 ՄՎտ գումարային հզորությամբ և 277,4 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, ներդրումների ընդհանուր ծավալը՝ 37740,5 մլն ՀՀ դրամ: