ՀԷՑ-ին միացված ինքնավար արևային ՖՎ կայանների դինամիկան

15 Feb 2023

2022 թվականին ՀԷՑ-ին միացված ինքնավար արևային ՖՎ կայանները

Ձեզ ենք ներկայացնում 2022 թվականին ՀԷՑ-ին միացված ինքնավար արևային ՖՎ կայանների դինամիկան:

Պայմանագիր կնքած ինքնավար էներգաարտադրողների ընդհանուր քանակը կազմել է՝ 10282 - 197 ՄՎտ ընդհանուր հզորությամբ,
Տեխնիկական պայմաններ ստացած, բայց դեռևս պայմանագիր չկնքած ինքնավար էներգաարտադրողների քանակը՝ 404 – 9 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Համեմատելով տարեսկզբի և տարեվերջի տվյալները, կարող ենք նշել, որ 2022 թվականին ինքնավար էներգաարտադրողների ընդհանուր միացված հզորությունը ավելացել է 61 ՄՎտ-ով, որը բավականին մեծ ցուցանիշ է:

Համաձայն ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) նախատեսվում է մինչև 2024թ. ավարտը ինքնավար արևային կայանների կառուցում՝ հասցնելով ընդհանուր դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ի, որը կապահովի էկոլոգիապես մաքուր մոտ 0.16 միլիարդ կՎտժ/տարի էլեկտրաէներգիայի արտադրություն:

Հետևելով ինքնավար կայանների զարգացման դինամիկային՝ տարիների կտրվածքով, կարող ենք նշել, որ 2024թ. ավարտին կունենանք նախատեսված ցուցանիշից բարձր ցուցանիշ: