ՀՀ չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության ցուցանիշներ

17 Dec 2019

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը

Այս պահին ունենք Հայաստանի չգազաֆիկացված համայնքների բավականին բարձր էներգաարդյունավետության ցուցանիշներ՝
  • 131 ՖՎ համակարգ՝ 701 336 կՎտժ էներգախնայողությամբ;
  • 3001 արևային ջրատաքացուցիչներ՝ 8 307 600 կՎտժ էներգախնայողությամբ;
  • Ընդհանուր CO2-ի կրճատում ՝ 3999.97 տոննա;
  • Ընդհանուր էներգախնայողություն՝ 9 008 936 կՎտժ:
 
Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 01.12.2019թ. դրությամբ ՀՎԷԷ-ի (Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2) կողմից վարկավորման համար դրական եզրակացություն է տրվել 3001 արևային ջրատաքացուցիչների և 131 արևային ՖՎ համակարգերի
տեղադրմանը: