
Ինքնավար արևային կայաններ`2021թ․ հունվարի 1 դրությամբ
31 Jan 2021
01.01.2021 դրությամբ
2021թ. հունվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 4144 ինքնավար արտադրող արևային կայաններ 76844,855 կՎտ հզորությամբ և ընթացքում են 234-ը՝ 8536,01 կՎտ ընդհանուր հզորությամբ։
2020թ. ընթացքում ինքնավար էներգաարտադրողների կողմից բաշխիչ ցանց մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը կազմում է 35225,201 կՎտժ:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ և 500 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: