«Աշնակ» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցում

20 Aug 2019

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել ենթակայանների մաշված սարքավորումները

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկավորմամբ՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» և «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրերի շջանակներում վերակառուցվում են «Աշնակ» 220/110/10կՎ և «Վանաձոր-1» 110/10/6 կՎ ենթակայանները: Ենթակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Xian Electric Engineering» ընկերությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել ենթակայանների մաշված սարքավորումները, դրանով բարձրացնելով էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը, նվազագույնի հասցնելով սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կրճատելով շահագործման ծախսերը:
 
«Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում շարունակվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման շինարարական, անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում ենթակայանների վերակառուցման նպատակով իրականացված միջազգային մրցույթների և կնքված պայմանագրերի արդյունքներով խնայված միջոցներով նախատեսվում է վերակառուցել «Զովունի» 220 կՎ ենթակայանը, որը 40 և ավելի տարիներ շահագործման մեջ լինելով մաշվել է, սպառել աշխատանքային ռեսուրսը և արտադրությունից դուրս գալու պատճառով պահեստամասերի ձեռք բերումը և նորոգման աշխատանքների իրականացումը գրեթե անհնար է դարձել:
 
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում իրականացվել են մոտ 6,4 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ: «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվել են 220 կՎ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման և 220 կՎ Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման շինարարական, «Աշնակ» ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրման աշխատանքներ: Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են և ենթակայանը դրվել է լարման տակ: Այժմ իրականացվում է թերությունների վերացման և աշխատանքների ընդունման գործընթաց: «Աշնակ» ենթակայանի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ.-ին: Ծրագրի շրջանակներում ենթակայանների վերակառուցման նպատակով իրականացված միջազգային մրցույթների և կնքված պայմանագրերի արդյունքներով խնայված միջոցներով նախատեսվում է վերակառուցել «Արարատ-2» 220 կՎ ենթակայանը, որը 40 և ավելի տարիներ շահագործման մեջ լինելով, ֆիզիկապես և բարոյապես մաշվել է, սպառել աշխատանքային ռեսուրսը և արտադրությունից դուրս գալու պատճառով պահեստամասերի ձեռք բերումը և նորոգման աշխատանքների իրականացումը գրեթե անհնար է դարձել:
 
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում իրականացվել են մոտ
989 հազ. ԱՄՆ դոլարի աշխատանքներ, որից «Աշնակ» ենթակայանի համար՝ մոտ 663 հազ. ԱՄՆ դոլարի և Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի համար՝ մոտ 326 հազ. ԱՄՆ դոլարի: