Էլեկտրամոբիլային Հայաստան՝ էլեկտրամոբիլներ և լիցքավորման կայաններ

19 Feb 2020

Մեր նպատակն է՝ ընդլայնել լիցքավորման կայանների ցանցը, ընդգրկելով համայնքներն և միջպետական մայրուղիները

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցից մենք առանձնացրել ենք անմիջապես «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմանդրամի գործունեության հետ առնչվող երկու կետ՝

  • Տեսակետ էլեկտրամոբիլային տրանսպորտի զարգացման ու լիցքավորման կայանների ցանցի ստեղծման վերաբերյալ (ինչպես գիտեք՝ Plug.am ծրագիրը կոչված է հենց այդ խնդիրները լուծելուն)
  • Արևային էներգետիկայի զարգացմանը ուղղված ծրագրերի մշակում և իրագործում:

Ի՞նչ ունենք մենք այսօր։
2019 թվականի երկրորդ կիսամյակում ուժի մեջ մտած էլեկտրամոբիլներին առնչվող օրենսդրությունը ազատում է ներմուծված էլեկտրամոբիլները ԱԱՀ-ից, ինչը իր հերթին բերում է 2018 և 2019 թթ ներմուծված մեքենաների ցուցանիշների միջև ստացված հսկայական տարբերությանը՝

  • 2018-ին՝ 1 մեքենա
  • 2019-ին՝ 150 մեքենա

Հպարտությամբ ուզում ենք նշել, որ 2019-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմանդրամի PLUG.am ծրագրի շնորհիվ առաջին անգամ մարզերում տեղադրվեցին բոլորովին անվճար լիցքավորման կայաններ։ Եվ այսօր արդեն կան ավտոդիլերներ, որոնք պաշտոնապես միայն էլեկտրամոբիլներ են ներմուծում:
Ըստ նախարարության կողմից տրամադրված տվյալների, բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, ՀՀ կառավարությունը մոտ ապագայում անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանը։
Հայացք նետելով դեպի մեր երկրի էլեկտրամոբիլային ապագան, նախարարը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր: Ինչպես նաև Global electric mobility գլոբալ ծրագրի ակտիվ մասնակից։ Նախատեսվում է նաև ունենալ ավելի շատ լիցքավորման կայաններ, որպեսզի էլեկտրամոբիլների վարորդները տեղաշարժման խնդիր չունենան ՀՀ ողջ տարածքով։
Տվյալ պահին PLUG.am ծրագրում ներգրավված մասնագետները աշխատում են հնարավորինս սեղմ ժամկետներում ընդլայնել լիցքավորման կայանների ցանցը, ընդգրկելով հնարավորինս շատ համայնքներ և միջպետական մայրուղիներ։