ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր

17 Sep 2020

Իրականացվելու է մինչև 2040 թվականը

Ներկայացվել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը, որն իրականացվելու է մինչև 2040 թվականը։
 
Ռազմավարության արդյունավետությունը ապահովելու նպատակով ՀՀ Կառավարությունն էներգետիկայի բնագավառում իրականացնելու է սոցիալական, բնապահպանական և տնտեսական հավասարակշռված քաղաքականություն։
 
Ազատ, մրցակցային և ոչ խտրական,
Ներառական և դիվերսիֆիկացված,
Մաքուր և էներգախնայող՝ կայուն զարգացող,
Տարածաշրջանային նշանակության,
Հուսալի և անվտանգ,
Թվայնացված և ինովացիոն,
Կանխատեսելի և թափանցիկ,
Հասանելի և արդարացի բոլորի, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար։

Սույն ռազմավարությունը հիմք է հանդիսացել էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման համար, որում մինչև 2040 թվական ժամանակահատվածի համար սահմանվել են սույն ռազմավարության իրագործումն ապահովող առանձին թիրախային ցուցանիշներ և գործողությունների ցանկ։