ՄԱԶԾ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը

20 Jan 2020

«ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030թթ ազգային ծրագիրը» իրականացնելու է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը

Ինչպես գիտեք, գործող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրն ավարտվում է 2020 թվականին: ՀՀ
էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում կայուն զարգացումն ամրագրված է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի համար 650-Լ որոշման հավելված 1-ի 125-րդ կետով, որտեղ սահմանվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) պետք է մշակի «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030թթ ազգային ծրագիրը»:
Նախարարությունը տեխնիկական աջակցություն է խնդրել Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրից (ՄԱԶԾ) այդ աշխատանքները իրականացնելու համար: Իսկ ՄԱԶԾ-ի կողմից նոյեմբերի 13-ին հայտարաված մրցույթի (RFP 111/2019 ) հաղթող է ճանաչվել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը: Ներակյումս հիմնադրամի թիմն իրականացնում է վերոնշյալ ծրագրի մշակման աշխատանքները: