Մեկնարկել է «Լուսավոր Սահման» ծրագրի հերթական փուլը
25 Dec 2018
«Լուսավոր Սահման» ծրագրի կողմից ևս 1200 սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններ կլեդաֆիկացվեն
«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրով նախատեսվում է մինչև 2019թ․ մայիս ևս մեկ փուլով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ խոցելի համայնքների լեդաֆիկացում:
Ծրագրի այս փուլն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները՝
- 1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
- 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
- 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
- 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
- 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
- 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում
«Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝
- 27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ
- Ավելի քան 5000 տնային տնտեսություններ
- Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր
- 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն
2018թ․ տարեմուտին Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև "Ընտանիքը Ընտանիքին" բարեգործական, սոցիալական Ամանորյա միջոցառում։
Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։
Սահմանափակ ընտանեկան եկամուտի պայմաններում, կոմունալ վճարումների կրճատումը հանգեցնում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը։ Ծրագրի տեսլականը ներառում է նաև հանրային իրազեկումը էներգախնայողության վերաբերյալ, որ կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը։