Հետազոտություն և Զարգացում (R&D): Մաքուր Էներգիա
Դեռ Խորհրդային տարիներից Հայաստանը հպարտանում էր ինժեներական մեծ ներուժով, ինչի մասին վկայում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ աճը։
Մաքուր էներգիայի տեխնոլոգիաների արժեքների շղթան և Հայաստանի համեմատական առավելության ներուժը դիտարկելիս կարելի է եզրակացնել, որ համաշխարհային հարթակում մրցակցություն ապահովող գլխավոր լծակը մարդկային գործոնն է։
Մարդկային ներուժի զարգացումը կարելի է իրականացնել կրթական համակարգի և Հայաստանում հետազոտությունների և զարգացման գործունեության ոլորտները կայացնելով։
Արևային էներգետիկան արագ զարգացում է ապրում Հայաստանում և ամբողջ աշխարհում և առաջխաղացման մեծ հնարավորություններ ունի։ Այս ուղղությամբ որոշ փորձեր կատարվել են, սակայն առանց շոշափելի արդյունքի։
Այս նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել ոլորտում իրականացված այլ ծրագրեր, հայտնաբերել դրանց թերություններն ու մշակել նոր մոդել, որ կգրավի և՛ ինստիտուցիոնալ և՛ մասնավոր մարմիններ դեպի հետազոտությունների և զարգացման ուղի։
Ոլորտը մեծ չօգտագործված ներուժ ունի և մենք տեսնում ենք մեծ կարողություններ զարգացնելու և օգտագործելու շուկայի ընձեռնած հնարավորությունները, որոնք միտված կլինեն կապիտալիզացնելու և ֆինանսական արժեք տալու վերականգնվող էներգետիկայի ոլորտի հետազոտություններին: