Արևային էներգետիկայի արդյունավետ օգտագործումը չգազաֆիկացված համայնքներում


Ժամկետը ` 16-11-2018 - 16-04-2019

Հայաստանում կա շուրջ 280 համայնք, որ զուրկ է գազամատակարարումից, ինչի հեևանքով ջեռուցման և տաք ջրի ապահովման համար հատվում են անտառներ, կամ օգտագործվում ոչ այնքան արդյունավետ մեթոդներ: Գյուղական համայնքներում կոմունալ ծախսերը կազմում են ընտանիքի ծախսային բյուջեի ավելի քան 30%-ը: 2017թ.-ից գործում է չգազաֆիկացված համայնքներում արևային տեխնոլոգիաների կիրառման համար ստեղծված հատուկ ծրագիր, ճկուն ֆինանսական գործիքի բաղադրիչով: 

Խնդիրը՝

Չգազաֆիկացված համայնքների էներգետիկ աղքատությունը դրան զարգացման հիմնական արգելքներից է։ Ներկայիս տեխնոլոգիաները՝ արևային ՖՎ կայաններն ու ջրատաքացուցիչները և էներգաարդյունավետ գործիք LED լամպերը կարող են խնդրին հուսալի լուծում տալ։ Սակայն բնակիչները թերի են տեղեկացված վերոհիշյալ միջոցների և դրանց ձեռքբերման հնարավորությունների մասին։

Նպատակը՝

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել էներգախնայող և վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման և կարողությունների զարգացման արդյունավետ մեթոդոլոգիա, որը կարող է կիրառվել նաև չգազաֆիկացված այլ համայնքներում։

Արդյունքները՝

  1. Առնվազն 40 չգազաֆիկացված համայնքներում  էներգաարդյունավետ և արևային լուծումների վերաբերյալ իրազեկում և կարողությունների զարգացում;
  2. Գործող հնարավորությունների մասին համընդհանուր իրազեկման արշավի անցկացումը։   
  3. Էներգետիկ աղքատության նվազեցում, ծախսերի կրճատում՝ հստակ ցուցանիշներով
  4. Ֆինանսական գործիքների կիրառման մեխանիզմների տեղեկատվական փաթեթի հասանելիություն շահառու մարմիններին;
  5. Ածխաթթու գազի CO2 արտանետումների կրճատում;