Ավտոմեքենաների ներկրման պատկերը 2024թ․ դրությամբ

02 Feb 2025

2018-2024թթ․ Հայաստան է ներմուծվել է 22076 Էլեկտրական մեքենա։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ Հայաստան են ներմուծվել (հայտարարգրվել) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ)՝
  • 2023 թվականին՝ 86531 ավտոմեքենա, որից 6513 (7,53%) Էլեկտրական մեքենաներ են։
  • 2024 թվականին՝ 31955 ավտոմեքենա, որից 9329 (29.2%) Էլեկտրական մեքենաներ են։

Չնայած նրան, որ ավտոմեքենաների ներկրման ծավալները նվազել են, կարևոր է ընդգծել, որ 2023թ․ համեմատ՝ 2024թ․ գրանցվել է Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման 43.2% աճ։

Նշենք նաև, որ 2018-2024 թվականներին Հայաստան է ներմուծվել է 22076 Էլեկտրական մեքենա։

2024թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703800020 ծածկագրով հայտարարագրվել է 3397 էլեկտրամոբիլ, որից մաքսատութքի դրույքաչաթի քվոտայից օգտվել է 3383-ը, իսկ 2024թ․ 4-րդ եռամսյակին 1963 էլեկտրամոբիլ, որից մաքսատութքի դրույքաչաթի քվոտայից օգտվել է 918-ը։ Հիմնականում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Վրաստանից ներմուծվել են BYD, HONDA ENS, CHEVROLET VOLT, TESLA, VOLKSWAGEN ID մոդելների էլեկտրամոբիլներ։