Լիցքավորման կայանների տեղադրման առաջարկ


Մենք առաջարկում ենք Էլեկտրական մեքենաների լիցքավորման սարքավորումների վաճառք, տեղադրում, սպասարկում, վերանորոգում

Ընկերության մասին

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին: Հիմնադրամը գիտելիքահենք կենտրոն է, որը համախմբում է ոլորտի միջազգային և տեղական փորձագետներին: Հիմնադրամը, նպատակ ունենալով աջակցել Հայաստանի էներգետիկ անկախության կայացմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը, գործունեություն է ծավալում էներգետիկայի ոլորտի ամբողջ շրջանակում։

2018թվականի նոյեմբերից «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը իրականացրել է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին և ամենամեծ ցանցի ստեղծմանն ուղղված՝ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում հիմնական արդյունքներից մեկը տեղադրված էլեկտրամոբիլների լիցքավորման 25 հանրային կայաններն են՝ տարածվելով հանրապետության գրեթե բոլոր մարզերով:

Ունենալով Plug.am-ի, ինչպես նաև անհատական և բիզնես տարբեր նախագծերի շրջանակներում կուտակված փորձ, գիտելիքներ և գործընկերային հարաբերություններ՝ ԷՀԳ հիմնադրամը շարունակում է լուծումներ փնտրել ուղղված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցի մեծացմանն ու կատարելագործմանը, որն իր հերթին կնպաստի էլեկտրական մեքենաների մեծաքանակ օգտագործմանը Հայաստանում։

Ինչու՞ տեղադրել էլեկտրամոբիլների լիցքավորման կայան

21-րդ դարի կարևորագույն փոփոխություններից է անցումը էլեկտրական շարժիչով մեքենաների: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհը անցնում է էլեկտրամոբիլների և հայ վարորդներն անմասն չեն մնում այդ քայլից։ Ավելին, 2021 թվականին կտրուկ ավելացել է էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան, ինչն իր հերթին բերել է լիցքավորման կայանների պահանջարկի մեծացմանը։

Մեր ջանքերով ակտիվ տեղադրվում են բազմաթիվ լիցքավորման կայաններ, թե անհատների և թե բիզնեսների համար։ Բիզնեսի համար առավել կարևոր է լինել միշտ նորարար և բավարարել հաճախորդների պահանջները, որն  էլ կապահովի հաճախորդների կայուն հոսք։ Լիցքավորիչների տեղադրումը որոշ ոլորտներում կտա մեծ առավելություն մրցակիցների նկատմամբ, ինչպես օրինակ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում։

Առաջարկվող հիմնական ուղղությունները՝

Մենք առաջարկում ենք Էլեկտրական մեքենաների լիցքավորման սարքավորումների

  • Վաճառք
  • Տեղադրում
  • Սպասարկում
  • Վերանորոգում

    Լիցքավորման լուծումներ

    Էլեկտրամոբիլների լիցքավորման դաշտը միջազգային մակարդակում կարգավորված չէ, ինչի հետևանքով աշխարհի տարբեր ծայրերում գործում են տարբեր ստանդարտներ։

    Լիցքավորման հիմնական ստանդարտներն են՝

    • Type 1 կամ SAE J1772 (ԱՄՆ, Ճապոնիա և այլն)
    • Type 2 կամ IEC 62196 (Եվրոպա)
    • GB/T (Չինաստան)
    • Tesla (միայն Տեսլա մեքենաներ՝ ԱՄՆ, Ճապոնիա և մի շարք այլ շուկաների համար նախատեսված)

    Լիցքավորման սարքավորումները լինում են հետևյալ մակարդակների՝

    • Լevel 1- 100/120V AC թույլ արագության լիցքավորիչներ
    • Level 2 - 220-400V AC միջին արագության լիցքավորիչներ
    • Level 3 - 380-800V DC արագ և գերարագ լիցքավորիչներ

    Լիցքավորման սարքավորումների արժեքները

    Առաջարկվող լիցքավորիչները բաժանվում են 3 հիմնական դասերի՝

    1. Էկոնոմ դաս՝ պարզ լիցքավորիչներ են, որոնք ունեն լավագույն գին որակ հարաբերակցությունը։ Արժեքները սկսվում են 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից։
    2. Միջին դաս՝ ֆունկցիոնալ հարուստ լիցքավորիչներ են, հիմնականում համացանցի հետ WiFi և/կամ 4G/LTE կապով ապահովված, հատուկ հավելվածների միջոցով հեռակարավարմամբ։ Արժեքները սկսվում են 450,000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից։
    3. Պրեմիում դաս՝ առավել հագեցած, դիզայներական հատուկ լուծումներով և լավագույն նյութերի օգտագործմամբ լիցքավորիչներ են։ Արժեքները սկսվում են 750,000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից։

    Հայաստանում լավագույն լուծումը հնարավոր է ստանալ մեկ կետում առնվազն երկու տիպի լիցքավորիչների (Type 1 և Type 2) օգտագործմամբ։

    Հնարավորություն կա նաև մեկ լիցքավորման սարքի վրա տեղադրել տարբեր փոխարկիչներ, ինչի շնորհիվ հնարավորություն կլինի լիցքավորել ցանկացած տիպի էլեկտրամոբիլ։

     

    Հաշվի առնելով ոլորտում մեծ և հարուստ փորձը, բազում ընկերությունների հետ համագործակցության պայամանավորվածությունները, ինչպես նաև ունենալով փորձագետների և լիցքավորման կայանների լայն տեսականի, ԷՀԳ հիմնադրամն առաջարկում է համագործակցություն։

     

    Նշենք նաև, որ տրամադրված սարքավորումների արժեքներից բացի տեղադրման, վերանորոգման և սպասարկման աշխատանքները հանդիսանում են լրացուցիչ ծառայություններ որոնց արժեքները կհաշվարկվեն մասնագետի այցի ժամանակ։ Կախված տեղադիրքից, հոսանքի տեսակից և հասանելիությունից լիցքավորման կայանի տեղադրումը կամ ընտրված ծառայությունը բնորոշ կլինի միայն Ձեզ համար։

     Վերջում ցանկանում ենք հավելել նաև, որ ԷՀԳ հիմնադրամի կողմից մշակվել է և գործարկվում է լիցքավորման կայանների ցանցի հավելվածը iOS և Android համակարգերին հասանելի տարբերակով:

    Մեր կոնտակտներն են՝
    Էլ․հասցե՝ info@energyagency.am
    Հեռախոսահամար՝ 055 51 50 08, 099 33 62 25
    Պաշտոնական էջ՝ Armenian Energy Agency

     

    Հարգանքով,
    Լուիզա Վարդանյան
    Գլխավոր տնօրեն