Ջերմային էներգետիկա


2017թ. Ջերմային էլեկտրակայանների կողմից ընդհանուր առմամբ առաքվել է 2.742.933.455 կՎտժ էլեկտրական էներգիա, ինչը կազմում է ՀՀ-ում առաքվող էլեկտրական էներգիայի 37.2%-ը։

 

Պատմությունը

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում:

 

Գործող միավորներ և հզորություններ

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվը՝ 1963 թ.

Հզորությունը՝ 550 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 630 ԳԿալ/ժ)

2005թ. մարտի 29-ին Հայաստանի հանրապետության կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջև ստորագրվել է ARM-P2 Փոխառության Համաձայնագիրը «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում էր ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան:

Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը:

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ

Հիմնադրման տարեթիվը՝ 1966 թ.

Հզորությունը՝ 300 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 560 ԳԿալ/ժ)

«Հրազդան ՋԷԿ» -ը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության արդյունավետ համագործակցության օրինակ է: Ընկերության բաժնետոմսերի 100%-ը Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումով փոխանցվել է  «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ԲԲԸ-ին, որը հանդիսանում է դինամիկ զարգացող էլեկտրաէներգետիկական ընկերություն և հսկողություն է իրականացնում մի շարք արտադրող և բաշխող էներգետիկ ակտիվների նկատմամբ Ռուսաստանում և արտասահմանում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (Հրազդան -5)

Հզորությունը՝ 458,5 ՄՎտ

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները: Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ: