Գործունեություն
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք խթանում են ոլորտի զարգացմանն ուղղված ողջ գործընթացը՝ ծառայելով որպես խորհրդատու, միջնորդ, աջակից և նախաձեռնող մարմին, հետևյալն են:
- Ոլորտի հիմնախնդիրների լուծումների մոդելները
Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության առաջնայնությունները` Հիմնադրամը աշխատում է ՀՀ Էներգետիկ համակարգի կայուն զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման տնտեսական մոդելների կազմման ուղղությամբ: Հզոր համակարգ կառուցելու համար նախ անհրաժեշտ է ամրացնել հիմքերը՝ բարելավել էներգիայի հասանելիությունը, արդյունավետ բաշխումը և օգտագործումը։ - Ռազմավարական-Թիրախային զարգացումը
Հաշվի առնելով երկրի էներգետիկ ներուժը և ոլորտի հնարավորությունները՝ հիմնադրամը իրականացնում է ծրագրեր, որոնք խթանում են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացումը, տարածաշրջանային ինտեգրումը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մոդելի ներդրման սահուն անցումը։ - Համընդհանուր իրազեկումը
Առաջնային է համարվում համակարգի շարժիչ ուժերի գիտելիքային զինումը և հանրությանը ներկա պատկերի և հեռանկարների մասին հասանելի տեղեկատվության տրամադրումը։ Նախատեսվում է ստեղծել հետազոտությունների, փորձի փոխանակման և երկխոսության հարթակ, իրականացնել մասնագետների վերապատրաստում կարողությունների զարգացում, կազմել զարգացման մոդելներ, տեղեկատվական փաթեթներ, գնահատումներ և հրապարակումներ։ - Համատեղ ջանքերի համակարգումը
Ոլորտի արդյունավետ առաջխաղացումը անհրաժեշտ է կազմակերպել համակարգված, ճկուն և հարթ համագործակցական համատեքստով։ Գործակալությունը հանդիսանում է անկախ միջնորդ միջազգային, պետական և մասնավոր հատվածների՝ ներառյալ կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների, և սպառողի միջև։ Ուշադրության թիրախում է ներդրողների պաշտպանությունը և ուղղորդումը ամբողջ էներգետիկ դաշտում։