Մեր արժեքները


Կայուն զարգացում

Մեր գործունեությունը միտված է ոլորտի կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ու հետևողական ազդեցության ապահովմանը:

   

Թափանցիկություն

Հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է, մենք աշխատում ենք ընդհանուր շահի համար, հաշվետու ենք հանրությանը և որոշումներ կայացնելիս կիրառում ենք նաև հետադարձ կապի մեխանիզմը:

   

Համատեղ աշխատանք և նորարարություն

Հիմնադրամը համագործակցում է համակարգի բոլոր շահառուների՝ ՀՀ Կառավարության, դոնոր կազմակերպությունների, ֆինանսական տեղական և միջազգային կառույցների, ՏԻՄ մարմինների, մասնավոր հատվածի, ՀԿ-ների հետ՝ կիրառելով նորարարական մոտեցումներ առավելագույն արդյունքի հասնելու համար։

   

Մարդկային ռեսուրսի կարևորույթուն

Հիմնադրամը կարևորում է մարդկային ռեսուրսի զարգացումը՝ թիմում և ծրագրերում ներգրավելով տարբեր մտքեր, կարողություններ, նախասիրություններ և մշակութային հենքեր ունեցող մարդկանց։ Մենք խրախուսում ենք կառուցողական երկխոսությունն ու բովանդակային քննարկումները, կարևորում ենք գիտելիքի և փորձի փոխանակումը։

   

Սոցիալական պատասխանատվություն

Մենք գիտակցում ենք հանրության շահերին ծառայելու և սոցիալական պատասխանատվություն կրելու կարևորությունը։ Արդեն կայացած ծրագրի օրինակ է «Լուսավոր Սահման» բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակն է կապիտալ ներդրում կատարել  խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններում և էներգախնայողության շնորհիվ կրճատել համայնքաբնակ մեր հայրենակիցների կոմունալ վճարումների բեռը։