Էներգախնայողություն


էներգախնայողությունը համարվում է երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

ՀՀ կառավարության կողմից վարվում է տնտեսության բոլոր ճյուղերում էներգախնայողությունը խթանելու քաղաքականություն:

 

2015թ. Դեկտեմբերի 10-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը: Փաստաթղթում ներկայացված միջոցառումները պայմանականորեն բաժանված են երկու ժամանակահատվածների. միջնաժամկետ՝ մինչև 2025թ. և երկարաժամկետ՝ մինչև 2036թ.։

Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը էներգաարտադրության կառուցվածքում կհասնի շուրջ 40 տոկոսի։

  

2017թ. փետրվարի 2-ի № 4-7 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2017-2018 թվականների Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին» (ԷԳԾ-2): Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի որոշակիացմանը:

 

Իրավական կարգավորումներ և ծրագրեր

  1.  «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենք (2004թ.),
  2. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր» (2007թ.),
  3. «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերա­կան­գնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության գործողությունների ծրագրիր» (2010թ.)
  4. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրություն»  (2013թ.),
  5. «ՀՀ էներգետիկ անվտանգություն գործողությունների 2014-2020թթ. ծրագիր» (2014թ.)  
  6. «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական փաստաթուղթ (2015թ.):