Գաղտնիության քաղաքականություն


«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների գաղտնիությունը և կձեռնարկի համապատասխան և պատշաճ միջոցառումներ՝ պահպանելու համար այն անձնական բնույթի տեղեկատվությունը, որը կհամաձայնեք տրամադրել մեզ:
Անձնական բնույթի տեղեկատվությունը ներառում է ցանկացած տիպի տեղեկություն, որը կարող է օգտագործվել առանձին անհատի տարբերակման, ճանաչման կամ կոնտակտ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները, ինչպես նաև նվիրատվության նպատակներից ելնելով կրեդիտային քարտի կամ բանկային հաշվի վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը:
Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը կօգտագործվի «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից՝ նվիրատվությանը ընթացք տալու, ինչպես նաև Ձեզ հետ հաղորդակցության և համապատասխան մարքեթինգային նյութերի տրամադրման նպատակով: Մենք նաև կցանկանայինք Ձեզ տրամադրել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի այլ ծրագրերի կամ նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը կարող է Ձեզ հետաքրքրել:

Եթե որոշեք հրաժարվել նմանատիպ հաղորդակցություն ստանալուց, խնդրում ենք ուղղարկել էլեկտրոնային հաղորդակցություն հետևյալ հասցեով՝ info@energyagency.am

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ չի տրամադրի Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի:
Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել info@energyagency.am հասցեով կամ զանգահարել մեզ: