Ակնարկ


Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և էներգաարդյունավետությունը էներգետիկ անկախության գրավականն են:

Առաքելությունը`

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ստեղծված է աջակցելու ՀՀ Էներգետիկ համակարգի կայուն զարգացումը:

Հիմնադրամը գիտելիքահենք կենտրոն է, որը համախմբում է ոլորտի միջազգային և տեղական փորձագետներին: Այն գործունեություն է ծավալում Էներգետիկայի ոլորտի ամբողջ շրջանակում՝ ծառայելով որպես աջակից, միջնորդ և խորհրդատու պետական և մասնավոր հատվածների համար։

Տեսլականը`

Հիմնադրամը նպատակ ունի աջակցել Հայաստանի էներգետիկ անկախության կայացմանը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու միջոցով: