Հիդրոէներգետիկա


Հիդրոէներգետիկան պատմականորեն եղել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրներից մեկը։ Ներկայումս Հայաստանի հիդրո էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է 1324․4 ՄՎտ․

 

Խոշոր Հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ)

1․ Սևան-Հրազդան Կասկադ - «ՌուսՀիդրո» ԲԲԸ

Դրվածքային հզորություն - 560 ՄՎտ

Արտադրված էլ․էներգիա 2017թ․-ին - 454.929.604 կՎտժ (ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի)

Սևան-Հրազդան Կասկադն ընդգրկում է 7 ՀԷԿ՝ Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (102 ՄՎտ), Երևանի 1-ին (44 ՄՎտ) և Երևանի 3-րդ (5 ՄՎտ) ՀԷԿ-երը։ Բոլորը տեղակայված են Հրազդան գետի վրա և գործարկումեն Սևանի ոռոգման ու Հրազդանի աղբյուրի ջրերը։

2․ Որոտան Կասկադ - «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

Դրվածքային հզորություն - 404 ՄՎտ

Արտադրված էլ․էներգիա 2017թ․-ին - 934.558.255 կՎտժ (ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի)

Որոտանի Կասկադն ընդգրկում է երեք ՀԷԿ-եր, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա՝ Սպանդարյանի (74ՄՎտ), Շամբի (171ՄՎտ) և Տաթևի(157 ՄՎտ)։ Կասկադը գործարկում է և՛ աղբյուրի, և՛ գետի ջրերը։

 

Հայաստանի Փոքր ՀԷԿ-երը

Փոքր հէկ-երի զարգացումը (ՓՀԷԿ) Հայաստոնում մեծ հաջողություն է գրանցել վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Ըստ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի՝ 2018թ․-ի Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում են 186  կայաններ՝ 360․4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։ 33 ՓՀԷԿ-եր գտնվում են շինարարության փուլում՝ մոտ 63․2 ՄՎտ նախատեսված հզորությամբ և տարեկան 222 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։

ՀՀ Կառավարության Ն 1300-Ա Որոշմամբ 2011թ․-ի Սեպտեմբերի 8-ից 30ՄՎտ-ից պակաս հզորությամբ կայանները համարվում են ՓՀԷԿ-եր։

2017թ․-ին ՓՀԷԿ-երի համընդհանուր էլեկտրական էներգիայի արտադրությունը կազմել է 844 միլիոն կՎտժ, ինչը Հայաստանում արտադրված ընդհանուր էլ․էներգիայի 11.4%-ն է (ընդամենը՝ 7409․4 միլիոն կՎտժ)։ Ավելին, այն ներառվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մեջ, որը 2017թ. ապահովել է երկրի ամբողջ էլ․էներգիայի արտադրության 31%-ը (վերականգնվող ռեսուրսներից ընդհանուր առմամբ առաքվել է՝ 2255.1 մլն կՎտժ

Փոքր հիդրոէներգետիկան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ամենազարգացած ճյուղն է։ Ըստ «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգի (ընդունված 2016թ․ դեկտեմբերի 29-ին)՝ ՓՀԷԿ-երի զարգացման հիմնական նպատակները իրագործման շեմին են։ Այնուամենայնիվ՝ նկատվում է առաջընթաց և արտադրողականության բարձրացման նոր հնարավորություններ: Այնուամենայնիվ ՓՀԷԿ ոլորտը առողջացման ծրագրի կարիք ունի, որը կկարգավորի առկա հիմնախնդիրները կայանների վերազինման, արդյունավետության բարձրացման և միջազգային տեխնիկական, բնապահպանական չափանիշներին համապատասխանեցման գործում։