«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի ավարտը

17 Jan 2024

Թանգարանի տանիքին տեղադրվեց 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան և 75 լեդ լուսատուներ

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն միավորել են ուժերը «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագիրը իրականացնելու նպատակով։
Այս անգամ ծրագրի շահառուն է «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը, որի տանիքին տեղադրվեց 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի շուրջ 29000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մոտ 1,550,000 ՀՀ դրամ խնայողություն։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է նաև թանագրանի լուսավորության համակարգը․ տեղադրվել են թվով 75 լեդ լուսատուներ, ինչը թույլ կտա ապահովել տուն-թանգարանին որակյալ, էներգախնայող և երկարաժամկետ լուսավորությամբ՝ նվազեցնելով լամպերի փոխարինման ծախսերը։
Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 տպաքանակով։

Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ և աջակցությամբ: