2022, 4-րդ եռամսյակ՝ ՀՀ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ

24 Feb 2023

4-րդ եռամսյակ, 2022

ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 2022 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում ԱՏԳ ԱԱ 870380 ծածկագրով հայտարարագրված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 1366։

Հիմնականում ԱՄՆ-ից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներմուծվել են VOLKSWAGEN ID, TOYOTA IZOA, CHEVROLET VOLT, TESLA մոդելի էլեկտրամոբիլներ։

Նաև տեղեկացնում եքն, որ 2022թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում ԱՏԳ ԱԱ 87038000020 ծածկագրով հայտարարագրվել են 1365 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ, որոնցից մաքսատուրքի դրույքաչափի քվոտայից օգտվել են 1128-ը, իսկ առանց քվոտայի՝ 237-ը։ ԱՏԳ ԱԱ 87038000090 ծածկագրով հայտարարագրվել է 1 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց՝ մաքսատուրքի վճարմամբ։