Արտադրական արևային կայաններ՝ 2022թ․

02 Mar 2023

2022թ․-ին ցանցին միացվել է 61 համակարգային արևային կայան՝ 205,2 ՄՎտ հզորությամբ

2022թ․-ին ցանցին միացված 61 համակարգային արևային կայանների հզորությունը կազմել է 205,2 ՄՎտ, իսկ բաշխողի կողմից գնված էլեկտրական էներգիան՝ 238 455 կՎտ*ժ։

Հանրային ծառայությունների կողմից տրամադրված լիցենզիաների համաձայն կառուցման փուլում են գտնվում թվով 6 արևային կայաններ՝ նախագծային 80 ՄՎտ գումարային հզորությամբ և մոտավորապես 194 մլն․ կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 35 մլրդ․ՀՀ դրամ: