Արտադրական արևային կայաններ՝ 2023թ․

20 May 2024

2023թ․-ին ցանցին միացվել է 61 համակարգային արևային կայան՝ 205,2 ՄՎտ հզորությամբ

2022 և 2023 թվականներին կայանների քանակը մնացել է անփոփոխ։
2023թ․-ին ցանցին միացված 61 համակարգային արևային կայանների հզորությունը կազմել է 205,2 ՄՎտ, իսկ բաշխողի կողմից գնված էլեկտրական էներգիան՝ 344 497 կՎտ*ժ, որը 2022 թվականին եղել է 238 455 կվտ*ժ։
2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հանրային ծառայությունների կողմից տրամադրված լիցենզիաների համաձայն կառուցման փուլում են գտնվում թվով 44 արևային կայաններ, որից 8 կայան՝ բացառապես սեփական կարիքների համար, 35 կայան՝ առանց գնման երաշխիքի և 1 կայան՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով։

Բոլոր կայանների նախագծային հզորությունը՝ 266 ՄՎտ, մոտավորապես 537,7 մլն․ կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 82 մլրդ․ՀՀ դրամ։