Արտադրական արևային կայաններ՝ 2024թ․, հունիսի 01 դրությամբ
05 Jun 2024
Հունիսի 01 դրությամբ
Հիշեցնենք, որ 2023թ․-ի վերջի դրությամբ ցանցին միացված էր 61 համակարգային արևային կայան՝ 205,2 ՄՎտ հզորությամբ, և բաշխողի կողմից գնված էլեկտրական էներգիան կազմել էր 344 497 կՎտ*ժ։ 2024 թվականի հունվարի 01-ից մինչև հունիսի 01-ը ընկած ժամանակահատվածում ցանցին են միացվել ևս 4 նոր արտադրական կայաններ՝ 30 ՄՎտ հզորությամբ (առանց «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի) և ևս 4-ը գումարային մոտ 20 ՄՎտ հզորությամբ գտնվում են պայմանագրի կնքման փուլում։
Հունիսի 01-ի դրությամբ գործում են 65 արտադրական կայաններ։