Ավտոմեքենաների ներկրման պատկերը

23 Feb 2024

2018-2023թթ․ Հայաստան է ներմուծվել է 12747 Էլեկտրական մեքենա։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ Հայաստան են ներմուծվել (հայտարարգրվել) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ)՝
  • 2022 թվականին՝ 45241 ավտոմեքենա, որից 3833 (8,5%) Էլեկտրական մեքենաներ են։
  • 2023 թվականին՝ 86531 ավտոմեքենա, որից 6513 (7.5%) Էլեկտրական մեքենաներ են։

Չնայած նրան, որ մարդատար ավտոմեքենաների մեջ ԷՄ մեքենաների քանակի առումով մեկ տարվա ընթացքում տոկոսյաին աճ չի նկատվում, սակայն կարևոր է ընդգծել, որ 2022թ․ համեմատ՝ 2023թ․ գրանցվել է մարդատար ավտոմեքենաների ներկրման 91,3% աճ, իսկ Էլեկտրական շարժիչով մեքենաների 70% աճ։

Նշենք նաև, որ 2018-2023 թվականներին Հայաստան է ներմուծվել է 12747 Էլեկտրական մեքենա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով առաջարկվում է 2024թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով 7400 տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մաքսատուրքի 0% դրույքաչափով։
2024-2025թթ. սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։