Հայաստան ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ

19 Feb 2021

Ներմուծվել է 354 էլեկտրամոբիլ

2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված (հայտարարագրված) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմել է 354։
Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով առաջիկա տարիները լինելու են հեղափոխական։
Նշենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակում լիցքավորման կայանների ցանցը ընդլայնվում է` արդեն առկա են թվով 16 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում: