Հայաստան ներմուծված էլեկտրամոբիլներ

15 Dec 2020

2020թ․ նոյեմբերի 30-ի դրությամբ

Էլեկտրական շարժիչով մեքենաների շուկան Հայաստանում շարունակում է արագ աճել:
01.01.2020-30.11.2020թթ. ընթացքում ՀՀ ներմուծված (հայտարարագրված) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմում է 327։ Հիմնականում ներմուծվել են Nissan Leaf, Chevrolet Volt, Tesla մակնիշի մեքենաներ։
 
Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով առաջիկա տարիները լինելու են հեղափոխական:
Նշենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակում լիցքավորման կայանների ցանցը ընդլայնվում է, արդեն առկա են թվով 15 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում: