ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման տեմպերը
17 Mar 2022
2021 թվականին Հայաստան է ներմուծվել1893 էլեկտրամոբի։
2021 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված (հայտարարագրված) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմել է 1893։ Հիմնականում էլեկտրամոբիլները ներմուծվել են ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից։
Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով վերջին ժամանակահատվածում ունեցել ենք էլեկտրական շարժիչով մեքենաների 434,7%-ով աննախադեպ աճ:
Նշենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակում տեղադարվել են 25 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում: