ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման տեմպերը 2023թ․ դրությամբ

11 Dec 2023

2018թ.-ից մինչև 2023թ. 3-րդ եռամսյակը ներառյալ ներմուծվել է 10564 էլեկտրամոբիլ:

2023 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված (հայտարարագրված) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմել է 4330։  Հիմնականում էլեկտրամոբիլները ներմուծվել են ԱՄՆ-ից, ԻԻՀ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄԷ-ից։

Նշենք, որ 2018թ.-ից մինչև 2023թ. 3-րդ եռամսյակը ներառյալ ներմուծվել է 10564 էլեկտրամոբիլ: Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով վերջին 3 տարիների ընթացքում (2020-2023թթ․) ունեցել ենք 1123,16% աճ:

Նշենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակում տեղադարվել են 25 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում: