Ինքնավար արևային ՖՎ կայաններ

01 Oct 2019

01.10.2019 դրությամբ

2019թ. Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 1491 ինքնավար արտադրող արևային կայաններ 22887.990 կՎտ հզորությամբ և ընթացքում են 120-ը՝ 4490.07 կՎտ ընդհանուր հզորությամբ:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ և 500 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Անցկացնելով համեմատական 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ստացված տվյալների հետ ուրախությամբ նշում ենք, որ ՀԷՑ-ին միացված ինքնավար արտադրող արևային կայանների թիվը աճել է 935-ով, համապատասխանաբար, հզորությունը՝ 16168,4 կՎտ-ով։