Ինքնավար արևային կայաններ`2023թ․ օգոստոսի 1 դրությամբ
01 Aug 2023
01.08.2023 դրությամբ
2023թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 13909 ինքնավար արտադրող արևային կայաններ 236898,040 կՎտ հզորությամբ և ընթացքում են 384-ը՝ 10529,760 կՎտ ընդհանուր հզորությամբ:
01.07.2022թ. մինչև 31.07.2023թ. ընկած ժամանակահատվածի համար
- 104 բաժանորդ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրող՝ սպառման տարբեր կետերով։
- 101 խումբ տարբեր բաժանորդներ, տարբեր սպառման կետերով:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: