Ինքնավար արևային կայաններ`2023թ․ սեպտեմբերի 1 դրությամբ

11 Sep 2023

01.09.2023 դրությամբ

2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 14548 ինքնավար արտադրող արևային կայաններ 243684,145 կՎտ հզորությամբ և ընթացքում են 322-ը՝ 11209,880 կՎտ ընդհանուր հզորությամբ:

 01.08.2022թ. մինչև 31.08.2023թ. ընկած ժամանակահատվածի համար

  •  126 բաժանորդ - Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրող՝ սպառման տարբեր կետերով։
  • 127 խումբ տարբեր բաժանորդներ, տարբեր սպառման կետերով:
  •  Ընդամենը 13 բաժանորդ հրաժարվել է 88.5 կետով սահմանված իրավունքներից։


Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: