Ինքնավար արևային կայաններ`2024թ․ փետրվարի 1 դրությամբ
01 Feb 2024
01.02.2024 դրությամբ
2024թ. փետրվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 17689 ինքնավար արտադրող արևային կայաններ 274658,430 կՎտ հզորությամբ և ընթացքում են 216-ը՝ 7449,4 կՎտ ընդհանուր հզորությամբ:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: