Ինքնավար արևային կայաններ`2024թ․ սեպտեմբերի 1 դրությամբ
01 Sep 2024
01.09.2024 դրությամբ
2024թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 25425 ինքնավար արտադրող արևային կայաններ 353646.120 կՎտ հզորությամբ և ընթացքում են 378-ը՝ 18688.340 կՎտ ընդհանուր հզորությամբ։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: