Ինքնավար արևային կայաններ`փետրվարի 1 դրությամբ
02 Feb 2020
01.02.2020 դրությամբ
2020թ. փետրվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 2049 ինքնավար արտադրող արևային կայաններ 34589.115 կՎտ հզորությամբ և ընթացքում են 135-ը՝ 5638,88 կՎտ ընդհանուր հզորությամբ:
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված տվյալների հետ, կարձանագրենք՝
- 1226-ով (24999,38 կՎտ-ով) ՀԷՑ-ին միացված ինքնավար արտադրող արևային կայանների քանակի ավելացում:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ և 500 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։