Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ցուցանիշները

01 Nov 2020

Նոյեմբերի 1, 2020թ․ դրությամբ

2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա արտադրող ՓՀԷԿ-երի թիվը կազմում է 188, որոնց գումարային դրվածքային հզորությունը ≈ 382 ՄՎտ է, իսկ էլեկտրական էներգիայի տարեկան միջին օգտակար առաքումը՝ ≈ 977 մլն կՎտժ: Բնական ջրահոսքով արտադրող կայանների հզորությունը կազմել է 301.2 ՄՎտ է, խմելու ջրատարերի հզորությունը՝ 3.1 ՄՎՏ, ոռոգման համալիրներինը՝ 67.9 ՄՎտ և հաշվարկային ՓՀԷԿ-երի հզորությունը՝ 9.8 ՄՎտ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած ընկերությունները թվով 23-ն են, որոնք գտնվում են կառուցման փուլում՝ մոտ 48 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 173 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 20,864 մլն ՀՀ դրամ: Նշենք նաև որ, դրանցից 41.9 ՄՎՏ հզորությամբ բնական ջրահոսքով ՓՀէկ-երն են, իսկ 6.4 ՄՎտ հզորությամբ՝ ոռոգման համալիրները: