Հայաստանի փոքր ՀԷԿ-երը

29 Jul 2019

2019թ․ հուլիսի 1 դրությամբ

էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-երի թիվը հասել է 187-ի, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 371 ՄՎտ, էլեկտրական էներգիայի տարեկան նախագծային արտադրանքը՝ մոտ 964 մլն կՎտժ: Ըստ տրամադրված լիցենզիաների կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և 203 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, ներդրումների ընդհանուր ծավալը՝ 26167 մլն ՀՀ դրամ: