«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ Sevan Startup Summit 2019-ին

28 Jul 2019

Մեկնարկում է Sevan Startup Summit 2019 միջոցառումը

Հուլիսի 28-ից օգոստոսի 3 մեկնարկում է Sevan Startup Summit 2019 միջոցառումը, որը գլոբալ հարթակ է՝ գործարարության փոխակերպման և հիմնադիրների միավորման, ներդրողների, ստարտափների էնտուզիաստների և բոլոր այն մարդկանց, որոնք որոշիչ դեր ունեն ինպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհի էկոհամակարգին վերաբերվող ստարտափներում:

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը նույնպես մասնակցելու է սամիթին, որտեղ կներկայացնի իր ծրագրերն ու ներդրումային հնարավորությունները էներգետիկ ոլորտում, մասնավորապես՝ Plug.am և Bright Border ծրագրերը:

Գործակալության թիմը նպատակ ունի նպաստել միջոցառման նորարարության մթնոլորտին, առաջնորդվելով կայուն զարգացման իր տեսլականով էներգետիկայի ոլորտում և կից տնտեսական միջավայրում: Մենք ակնկալում ենք բազմաթիվ համագործակցության հնարավորություններ և ստարտ-ափ ձեռներեցների, և՛ ներդրողների հետ աշխատելու միասնական նպատակների ուղղությամբ: