Մրցույթ՝ «էներգաարդյունավետ համայնքներ» իրազեկության բարձրացման արշավի շրջանակներում

25 Mar 2024

Մրցույթը հայտարարվում է բարձր դասարանի աշակաերտների համար։

Սիրով տեղեկացնում ենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամն իրականացնում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից ֆինանսավորվող «էներգաարդյունավետ համայնքներ» իրազեկության բարձրացմանն ուղղված տեղեկատվական արշավ, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզի համար հայտարարում ենք մրցույթ բարձր դասարանի
աշակաերտների համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել նորարարական գաղափար Գեղարքունիքի մարզում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Հաղթող մասնակցին կամ ուսումնական հաստատությանը որպես մրցանակ տրամադրվելու է համակարգիչ կամ այլ էլեկտրոնային սարք։
Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք ներկայացնել Ձեր գաղափարները մինչև սույն թվականի ապրիլի 8-ը, բեռնելով, լրացնելով և ուղարկելով ստորև տեղադրված ձևանմուշը հետևյալ էլ.հասցեով՝ sona.atayan@gmail.com։

Հարցերի համար զանգահարեք +374 94 900 600 հեռախոսահամարին։