Դասընթացների ավարտ «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» իրազեկության բարձրացման արշավի շրջանակներում
09 Feb 2024
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ԳՄՀԸ-ի «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակներում 2023 թվականին մեկնարկել էր «Էներգաարդյունավետ համայնքներ» խորագրով իրազեկության բարձրացման արշավ:
Հայաստանում «ԷԿՈսերվ» ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի կայուն կառավարման նախապայմանները, հատուկ ուշադրություն հատկացնելով գյուղական համայնքների բնակչության էներգետիկ անվտանգությանը։
«Էներգաարդյունավետ համայնքներ» արշավի նպատակն է բարձրացնել իրազեկությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման վերաբերյալ, կենտրոնանալով երիտասարդների և կանանց վրա՝ խթանելու վարքագծի փոփոխություն և նախադրյալներ ստեղծելու համայնքների կայունացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազման համար:
Իրազեկման արշավն ուներ երեք հիմնական նպատակ՝
Նպատակ 1՝ Դասընթացներ իրականացվեցին Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հետևյալ թեմաներով՝
- Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն (ԷԱ) համայնքներում և տնային տնտեսություններում, ժամանակակից և ինովացիոն տեխնոլոգիաներ, կլիմայի փոփոխություն
- Դրամաշնորհներ/հայտեր գրելու ունակությունների զարգացում, ուղղված ՎԷ և ԷԷ խթանմանը:
Ներգավվեցին 430 մասնակից ՝ համայնքային հաստատությունների աշխատակիցներ, որոշում կայացնող կանայք և երիտասարդներ, ուսանողներ։
Նպատակ 2՝ Հաքաթոնի կազմակերպում, որը բաղկացած էր երկու բաղադրիչից:
Բաղադրիչ 1՝ Հաքաթոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերված գիտելիքների հիման վրա ներկայացնել իրենց համայնքային կառույցների համար մշակված ծրագրեր և ստանալ ֆինանսավորում այդ ծրագրերի իրականացման համար:
Բաղադրիչ 2՝ Ուսանողները և դպրոցականները հնարավոություն ստացան ներկայացնելու ՎԷ և ԷԱ վերաբերող նորարարական գաղափարներ և ստանալ մրցանակներ:
Նպատակ 3՝ Ծրագրի շրջանակներում մշակվեցին ուսուցողական բնույթի անիմացիոն հոլովակներ 3 թեմաներով՝
- Էներգաարդյունավետ ջեռուցում ի նպաստ ընտանիքիների բարեկեցության
- Էներգաարդյունավետ կենցաղ ի նպաստ բնության պահպանության
- Էներգաարդյունավետ վարքագիծ ընտանիքների և անհատների համար
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ, «ԷԿՈՍԵՐՎ» ծրագրի շրջանակներում: