ԳԼԽԱՎՈՐ > Նորություններ և Միջոցառումներ > «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի իրականացման ընթացքը
«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի իրականացման ընթացքը
15 Jan 2024
Իրականացվող աշխատանքներից մի փոքր հատված
Ձեզ ենք ներկայացնում «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակներում «Արամ Խաչատրյանի տուն թանգարան» ՊՈԱԿ-ում իրականացվող աշխատանքներից մի փոքր հատված։
➞ Տանիքին կառուցվում է 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ:
➞ Արդիականացվում է թանգարանի լուսավորության համակարգը՝ փոխարինվում է թվով 75 լեդ լամպ։
Արևային կայանի կառուցումն իրականացվում է Սոլար Էյ Էմ (Solar AM) ընկերության կողմից։
Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ և աջակցությամբ: