«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ «ԷՆԵՐՋԻ ԳԼՈԲ»-ի աջակից գործընկեր

19 Sep 2019

Մեր հիմնադրամը ընդգրկվել է «ԷՆԵՐՋԻ ԳԼՈԲ» միջազգային կազմակերպության աջակից գործընկերների ցանկում

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամն ընդգրկվել է «ԷՆԵՐՋԻ ԳԼՈԲ» միջազգային կազմակերպության աջակից գործընկերների ցանկում.

https://www.energyglobe.info/en/partner/supporting-partners/ 

Հայտնում ենք նաև, որ «Էներջի Գլոբ»-ը հայտարարել է բնապահպանության և էներգետիկայի ոլորտին առնչվող ծրագրային առաջարկների հերթական՝ 2020 թվականի  մրցութային փուլը բացված: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 21-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ www.energyglobe.info

«ԷՆԵՐՋԻ ԳԼՈԲ» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 1999 թվականին Ավստրիայի Էներջի Գլոբ Հիմնադրամի կողմից և հանդիսանում է շրջակա միջավայրի պահմանն ուղղված այսօրվա ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Այն թիրախավորում է տարածաշրջանային, ազգային կամ գլոբալ այնպիսի ծրագրեր, որոնք նպատակաուղղված են էներգիայի և այլ բնական ռեսուրսների պահպանմանը կամ խրախուսում են վերականգնվող և առանց արտանետումների էներգիայի աղբյուրների կիրառումը: