«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի փակման միջոցառում
22 Dec 2021
Միջոցառմանը ներկա էին պաշտոնական ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, միջազգային կառույցներից, ինչպես նաև ծրագրի շահառուները, գործընկերները և աջակիցները։
2021 թվականի դեկտեմբերի 22-ին, Աբովյան 12 հասցեում Dalan Art Gallery-ում կայացավ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի փակման միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին պաշտոնական ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, միջազգային կառույցներից, ինչպես նաև ծրագրի շահառուները, գործընկերները և աջակիցները։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն իր խոսքում ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը և վերջին տարվա ձեռքբերումները։ Ինչպես նաև նշեց, որ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ԷՀԳ հիմնադրամը ճանաչվել է Energy Globe Award-ի Ազգային հաղթող։ Իր խոսքի վերջում տիկին Վարդանյանը շնորհավորեց բոլոր էներգետիկներին օրվա կապակցությամբ։
«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Դերձյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց ծրագրի նպատակները, ակնկալիքները և արդյունքները, ինչպես նաև հետագա շարունակականությունը տվյալ ուղղությամբ:
Միջոցառմանը շնորհակալական խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը, նշելով, որ ծրագրի արդյունքներն իսկապես շատ գոհացուցիչ են, դժվարին ճանապարհ է անցել ծրագիրը և շատ ծավալուն աշխատանք է կատարվել։ Հավելելով, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը առաջինն է և դեռ միակը, որ արժանացել է Energy Globe Award-ի մրցանակին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը շնորհակալագիր հանձնեց Plug.am նախագծի անձնակազմին ծրագիրն իրականացնելու և հանրապետությունում էլեկտրական մեքնեաների շահագործման համար բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի և կատարված աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ «Plug.am՝ Էլեկտարական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենանով Էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրման միջոցով նպաստել օդի աղտոտվածության նվազեցմանը, խթանել ենթակառուցվածքների զարգացումը՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։
Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: Ծրագրի համաֆինանսավորողը և իրականացնողն է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը։
Արդյունքում, տեղադրվել են 25 լիցքավորման կայաններ՝ 3-ը Երևանում և Հայաստանի Հարապետության մարզերում։ Ծրագրի ընթացքում նաև մշակվել է Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների մասին նոր բջջային հավելված, որը հասանելի է թե՛ Google Play, թե՛ App Store հարթակներում։
Այժմ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը հաշվի առնելով կուտակված փորձը և գիտելիքները իրականացնում է՝
- Լիցքավորման կայանների վաճառք
- Տեղադրում անհատների և բիզնեսի համար
- Լիցքավորման կայանների սպասարկում
2021թ.-ի դեկտեմբերի դրությամբ հանրապետությունում ունենք 1500-ից ավելի էլեկտրամոբիլներ, 80-ից ավելի լիցքավորման կայաններ, որոնցից 25-ը այս ծրագրի շրջանակում, 100-ից ավելի լիցքավորման գլխիկներ, լիցքավորման ցանցեր զարգացնող 4 ընկերություններ։