Քննարկումներ ծրագրային գործընթացների վերաբերյալ

26 Dec 2023

Ծրագիրն իրականացվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանում

«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն թանգարանի տանիքին կառուցվող 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրային գործընթացների վերաբերյալ տեղի ունեցան հերթական քննարկումները:

Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ և աջակցությամբ: