Լուսավոր Սահման ծրագրի դասընթացը «Պոլիտեխնիկ» Ավագ դպրոցում
18 Apr 2019
«Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթաց:
«Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 18-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման - Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ավագ դպրոցում:
Դասընթացին մասնակցում էին այն աշակերտները, ովքեր իրենց հետաքրքրություն էին հայտնել թեմայի, հետագա աշխատանքների հանդեպ։ Կատարվել է ավագ դպրոցի աշակերտների նախնական գրանցում։ Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։
Դասընթացին մասնակցում էին նախապես գրանցված աշակերտներ, որոնք փորձագետի հետ քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։
Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։ Մասնակիցներից ոմանք հայտնեցին մասնակցության պատրաստակամություն:
«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: