Ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը՝ ամփոփում

04 Aug 2019

«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին։

Ավարտվեց Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային Sevan Startup Summit 2019-ը, որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից: «Armenian Energy Agency-ն միջոցառմանը ներկայացված էր առանձին տաղավարով՝ Plug.am և Լուսավոր Սահման - Bright Border ծրագրերով: Ծրագրի թիմակիցներն ակտիվորեն լուսաբանեցին ծրագրերի նպատակներն ու մինչ օրս իրականացված աշխատանքները: Սամմիթի կազմակերպիչներին, հովանավորներին, մասնակից ստարտափներին և հյուրերին ներկայացվեցին ծրագրով նախատեսված հետագա քայլերը։ 
Sevan Startup Summit-ը միավորեց սկսնակ ձեռներեցներին, ներդրողներին և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչներին` ստեղծելով աննախադեպ յուրօրինակ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան  տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։